Հետևեք մեզ։

Տեղի ունեցած uպանությունից հետո իրավապահները խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի բնակարանը

15:52, 26 մարտ 2025
Տեղի ունեցած uպանությունից հետո իրավապահները խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի բնակարանը

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը: Այս մասին հաղորդում է Ազատությունը:

Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:

Ըստ խոսնակի՝ «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորոգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:

էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։ Իրավապահները չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և արդյո՞ք նրան գտել ու ձերբակալել են:

«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:

Վերլուծական