Հետևեք մեզ։

Ֆորշն ապրում է վարձով․ քաղաքապետարանը նրան բնակարան կնվիրի․ նախագիծ

23:11, 20 մայիս 2023
Ֆորշն ապրում է վարձով․ քաղաքապետարանը նրան բնակարան կնվիրի․ նախագիծ

Երևան քաղաքի ավագանու  նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի,  երգիչ Ֆորշին բնակարան նվիրելու հարցն է որի ժամանակ կքննարկվի Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը՝ 70,1քմ մակերեսով, անհատույց օտարելու մասին հարցը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ երգիչը բնակվում է վարձով․«Հաշվի առնելով Վահան Գևորգյանի (Ֆորշ) անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»։