Պատերազմի վտանգ կա, բայց դրա համար առիթ չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Պատերազմի վտանգ ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը կա, բայց պատերազմի առիթ և հիմք չկա։ Կա համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստ, այն պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք այն ստորագրել և առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել այն ստորագրելու վայրի և ժամկետների հետ կապված»,- ասաց Ռուբինյանը։
Նա ընդգծեց՝ չի կարող ասել, թե այսօր վտանգն ավելի շատ է, քան երեկ, բայց վտանգը պահպանվում է, քանի դեռ խաղաղության գործընթացը չի ավարտվել։