Հետևեք մեզ։

Ռուսաստանի բախտը բերել է նախագահ Վլադիմիր Պուտինի հարցում․ Վոլոդին

16:44, 26 մարտ 2025
Ռուսաստանի բախտը բերել է նախագահ Վլադիմիր Պուտինի հարցում․ Վոլոդին

Ռուսաստանի բախտը բերել է նախագահ Վլադիմիր Պուտինի հարցում, ամբողջ աշխարհը դա ճանաչեց, ասել  է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։


«Մեր բախտը բերել է նախագահի հարցում, սա մեր առավելությունն է, ո՛չ նավթը, ո՛չ գազը... և այսօր ամբողջ աշխարհը դա ճանաչել է, և մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող է մեզանից կախված», - «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նշել է նա։


Միևնույն ժամանակ, Վոլոդինը հավելել է, որ կառավարությունը բավականին արդյունավետ է կատարում նախագահի հանձնարարականները։


«Տնտեսական մոդելը, որը ստեղծեց նախագահը, ապացուցում է իր արդյունավետությունը և հաղթահարում մարտահրավերները»,- նշել է Վոլոդինը։

Վերլուծական