Հետևեք մեզ։

Դա մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար հարց, քաղաքական հարց, կարևոր թեմա․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվում ապօրինաբար պահվող գերիների մասին

17:14, 26 մարտ 2025
Դա մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար հարց, քաղաքական հարց, կարևոր թեմա․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվում ապօրինաբար պահվող գերիների մասին

Հայաստանի իշխանությունը կիրառում է և կշարունակի կիրառել բոլոր գործիքակազմերը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։

 

«Գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմերը, որոնք նախկինում մենք կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել և ապագայում էլ պետք է կիրառենք: Դա մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար հարց, քաղաքական հարց, կարևոր թեմա՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա` խաղաղության ճանապարհը ամենաարդյունավետն է Բաքվում գտնվող գերիների հարցը լուծելու համար։
 

 

Վերլուծական