Մարտի 26-ին, ժամը 16։16-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի բինա» կոչվող տարածքում։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորակից և մոտ 1,7 կմ տեղափոխելով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։