Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով. Արտակ Բեգլարյան

20:55, 26 մարտ 2025
ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.

 

«Ո՛Չ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ...
ՀՀ կառավարության որոշումները տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության կրճատման և բնակարանային ծրագրի վերաբերյալ, հակիրճ ասած, արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է:

 

ՀՀ իշխանությունները որոշել են արցախցիների հետ հերթական անգամ խոսել հարկադրանքի լեզվով՝ պատրաստ չլինելով հիմնավոր կերպով քննարկել մեր ողջամիտ մտահոգություններն ու առաջարկները:

Նրանք պլանավորում են ծայրահեղ սոցիալական անկայունություն ու աղքատություն ստեղծելով հարկադրել արցախցիներին ընդունել իրենց կիսատ-պռատ ու վտանգավոր լուծումները: Էլ չեմ էլ նշում մեր բռնի տեղահանման հարցում իրենց առաջնային մեղավորության և ունեցած պատասխանատվությունների մասին:

Ուստի, կարևոր է, որ բոլորս մեր ձայնը բարձրացնենք առաջիկա հանրահավաքին մասնակցելով՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ և՛ ներքին սոցիալական ու իրավական, և՛ արտաքին քաղաքական հարցերը (վերադարձ, գերիներ և այլն) ներկայացնելու և լուծումներ պահանջելու նպատակով»:

Վերլուծական