Հետևեք մեզ։

Ալիևի խորհրդականը հայկական կողմին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, քանի որ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու»

22:39, 26 մարտ 2025
Ալիևի խորհրդականը հայկական կողմին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, քանի որ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու»

Ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը եւ նշել, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում կատարելով արգենտինական Perfil հրատարակությանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, ով այցով գտնվում է Բուենոս Այրեսում։

 

«Հայաստանին համաձայնության հասնելու դրդող գործոններից մեկն այն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնել»,- ասել է Ամիրբեկովը։

 

Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական ​​կապերի հաստատման համար, «Սակայն դա անելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»։

 

«Այս համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը, խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,- ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

 

Վերլուծական