Հետևեք մեզ։

Վրաստանում բողոքի ակցիաների պատճառով չեղարկվել է Լավրովի փեսայի եղբոր հարսանիքը, որին մասնակցելու էր նրա դուստրը. մանրամասներ` նախագահի բողոքից ու չեղարկված հարսանիքից

01:53, 21 մայիս 2023
Վրաստանում բողոքի ակցիաների պատճառով չեղարկվել է Լավրովի փեսայի եղբոր հարսանիքը, որին մասնակցելու էր նրա դուստրը. մանրամասներ` նախագահի բողոքից ու չեղարկված հարսանիքից

Վրաստանի Կախեթիի «Ղվարելիի լիճ» կոչվող հյուրանոցում հանգրվանել էին Սերգեյ Լավրովի դուստրն ու փեսան, ովքեր Վրաստան էին ժամանել մասնակցելու Լավրովի փեսայի եղբոր հարսանիքին։

 

Չնայած նրան, որ հյուրանոցի ադմինիստրացիան չի հաստատել այդ տեղեկությունը և հայտնել է, որ Լավրով ազգանունով հյուր չունեն, այնուամենայնիվ հյուրանոցի դիմաց բազմամարդ ակցիա է անցկացվել, բերման է ենթարկվել 16 մարդ։

 

Հայտարարությամբ է հանդես եկել նաև երկրի նախագահը` Սալոմե Զուրաբիշվիլին, ով իշխանությունից պահանջել է նման անձանց մուտքն արգելել երկիր։  Ըստ նրա` դա պետության պաշտպանությանը վերաբերող հարց է։ 

Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո Լավրովն ու նրա ընտանիքի անդամները գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների ներքո։

 

Ավելի ուշ, Զուրաբիշվիլին` հղում անելով ՆԳՆ-ին, հայտնել է, որ հարսանիքը չեղարկվել է, ռուսները, հարսն ու փեսան լքել երկիրը։

 

Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար կազմը չի հավատում նախագահին, մեկնաբանելով, որ Զուրաբիշվիլին դիտավորյալ է նման հայտարարություն արել, որ ակցիաները դադարեցնեն։