Հետևեք մեզ։

Պետք է պարզել, թե ո՞վ է հրահանգել ՊՊԾ-ին հարձակվել լրագրողների վա. Թագուհի Թովմասյան

09:50, 27 մարտ 2025
Պետք է պարզել, թե ո՞վ է հրահանգել ՊՊԾ-ին հարձակվել լրագրողների վա. Թագուհի Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր, նախկին լրագրող Թագուհի Թովմասյանն աջակցույուն է հայտնել երեկ ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների կողմից հարձակման ենթարկված լրագրողներին։

 

«Լրագրողներն, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Օթյակում նրանց ակցիան իրավաչափ էր և դրան խոչընդոտողները պետք է պատասխան տան: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անթույլատրելի միջամտության: 

 

Հիմա պետք է պարզել, թե ո՞վ է հրահանգել ՊՊԾ-ին հարձակվել լրագրողների վա: Ես կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը, քանի որ նման մասշտաբի միջոցառում առանց իր իմացության չէր տապալվի ԱԺ-ում: Նա նվազագույնը տեղյակ է եղել:  

 

Լրագրողներ ջան, չկաշկանդվեք, ձեր գործն արդար է»,-գրել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Վերլուծական