Հետևեք մեզ։

Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար. Թրամփ

11:09, 27 մարտ 2025
Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար. Թրամփ

Աշխարհը, այդ թվում՝ Դանիան, շահագրգռված է, որ Գրենլանդիան պատկանի Միացյալ Նահանգներին: «Արմենպրես» փոխանցմամբ՝  այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մեզ հարկավոր է Գրենլանդիան։ Եվ աշխարհին, այդ թվում՝ Դանիային հարկավոր է, որ Գրենլանդիան մերը լինի: Դանիայի համար ցանկալի է, որ Գրենլանդիան մերը լինի: Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա», - ասել է նա:

Թրամփը նշել է, որ Գրենլանդիայի մերձակայքում նավարկում են ռուսական և չինական նավերը, ուստի ԱՄՆ-ն «պետք է այնտեղ լինի»։

«Եթե մենք այնտեղ չլինենք, չենք կարողանա ապահովել ազգային կամ միջազգային անվտանգությունը», - ընդգծել է նա։

 

Վերլուծական