Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և ՀՀ պատրաստակամությունը ստորագրել այն: