17։15
Պատերազմում զոհված զինծառայողների նստացույցը կառավարության շենքի մոտ շարունակվում է։
«Թրջված, բայց աննահանջ…
Մեր նստացույցը շարունակվում է».- ասվում է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
11։00
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին` Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Քրեական վարույթն առնչվում է Աշոտ Փաշինյանին։
Դրանից հետո, ի նշան բողոքի, զոհված զինծառայողների ծնողներն ու քաղաքացիները Արշակունյաց պողոտայիղ երթով հասան Հանրապետության հրապարակ, որտեղ էլ նստացույց հայտարարեցին։
Գիշերը նրանք անցկացրել են Հանրապետության հրապարակում։ Նստացույցը շարունակվում է։