«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ԱԺ ամբիոնից կոչ է արել կոռեկտության դասեր տալ Նիկոլ Փաշինյանին։
«Դուք կոռեկտության կոչ անելու ձեր լիմիտը սպառել եք, հատկապես, ձեր ղեկավարի՝ երեկ այս ամբիոնից երկրի նախկին ղեկավարների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունները չզսպելու առումով, հետևաբար, խորհուրդ կտամ սկսել ձեզնից, նոր ընդդիմադիրներին անդրադառնալ»,- ասել է Մինասյանը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ երկրորդում է վարչապետի երեկ հնչեցրած բոլոր արտահայտություններին։
«Պատասխանը տրվել է, կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում հանգիստ նստեք տեղներդ բոլորդ»,- ասել է նա։
Արծվիկ Մինասյանն էլ ի պատասան նշել է․ «Հանգիստ դուք պետք է նստեք, շուտով ձեր պատասխանատվության կանչվելու ժամանակն է գալու»։