Հետևեք մեզ։

Առաջարկել էի հանդիպել հայ-ադրբեջանական սահմանի որևէ չեզոք գոտում․ Բաքուն դեռ չի արձագանքել խորհրդարանականների միջև հանդիպում անցկացնելու՝ Խանդանյանի առաջարկին

12:26, 27 մարտ 2025
Առաջարկել էի հանդիպել հայ-ադրբեջանական սահմանի որևէ չեզոք գոտում․ Բաքուն դեռ չի արձագանքել խորհրդարանականների միջև հանդիպում անցկացնելու՝ Խանդանյանի առաջարկին

Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի։ 

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

 

«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պետք է սկսվեն բանակցություններ դրա ստորագրման վայրի, ժամի և հետագա ընթացքի վերաբերյալ, ես պատեհ համարեցի դիմել Ադրբեջանի խորհրդարանական գործընկերոջս՝ այս հարցերի շուրջ քննարկում ունենալու առաջարկով։ Սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա»,-ասաց Խանդանյանը։

 

Նրա խոսքով՝ իր նամակում նշված է եղել նաև հնարավոր հանդիպման տեղանքը։

 

«Նամակի վերջում առաջարկել էի, օրինակ, հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ չեզոք հատվածում։ Հուսով եմ՝ դրական արձագանք կլինի»,-հավելեց ԱԺ հանձնաժողովի նախագահը։ 

 

Վերլուծական