Հետևեք մեզ։

Հյուսիսային Կորեան լրացուցիչ 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան

11:06, 27 մարտ 2025
Հյուսիսային Կորեան լրացուցիչ 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) հունվար-փետրվար ամիսներին լրացուցիչ 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան։

 

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ շտաբը (JCS):

 

Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը նշել է, որ Հյուսիսային Կորեան ավելացրել է Ռուսաստանին հրթիռային և հրետանային համակարգերի մատակարարումները և կարող է էլ ավելի մեծացնել իր զենքի մատակարարումները՝ կախված պատերազմի ընթացքից։

 

Հաղորդվել է, որ Փհենյանը սկզբում մոտ 11000 զինվոր է ուղարկել Մոսկվա, որոնցից 4000-ը սպանվել կամ վիրավորվել են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները