Այս պահին ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին. հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ ձերբակալվածը Գյումրու քաղաքապետի թեկանծու Մարտուն Գրիգորյանի որդին է։
«Այս պահին քրեական գործեր են հորս վրա, տղայիս վրա՝ շիբինի գործը, որպես ընտրակաշառք։ Այս պահի դրությամբ, քանի որ դեռ չենք ծանուցվել, փաստաբանին եմ սպասում, գա, ծանուցեն»,- ավելի վաղ ասել էր Մարտուն Գրիգորյանը։