Հետևեք մեզ։

Երեկ ՔՊ-ն ամփոփել է սոցհարցումները․ այսօր «Մեր քաղաքը» դաշինքի գրասենյակը շրջապատված է ոստիկաններով. խուզարկում են նաև Մարտուն Գրիգորյանի տունը․ Aravot.am

15:03, 27 մարտ 2025
Երեկ ՔՊ-ն ամփոփել է սոցհարցումները․ այսօր «Մեր քաղաքը» դաշինքի գրասենյակը շրջապատված է ոստիկաններով. խուզարկում են նաև Մարտուն Գրիգորյանի տունը․ Aravot.am

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Մեր քաղաքը» դաշինքի գրասենյակում, հայտնում է Aravot.am-ը։ Նրանք խուզարկում են նաև դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տունը։ Գրասենյակը տեղակայված է մի շենքում, որի առաջին հարկում խանութներ են. ուժայինները, ըստ էության, խոչընդոտում են նաև խանութների աշխատանքը։ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու, Գյումրու նախորդ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը սա հակաօրինական գործողություն է որակում։ Ըստ նրա, սա քաղաքական հետապնդման վառ օրինակ է։ 

Թեկնածուն տեղեկություններ ունի, որ ՔՊ֊ն երեկ ամփոփել է իր սոցիոլոգիական հարցումների արդյունքները` համոզվելով, որ չի կարող այս մրցապայքարում առաջ անցնել ընդդիմադիր ուժերից, հետևաբար և սկսվել են բռնաճնշումները ընդդիմադիրների հանդեպ։

 
 

Վերլուծական