Հետևեք մեզ։

Հայաստանը և Ռուսաստանը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, այլ կերպ չէր կարող լինել. Զախարովա

12:05, 27 մարտ 2025
Հայաստանը և Ռուսաստանը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, այլ կերպ չէր կարող լինել. Զախարովա

Ռուսաստանը և Հայաստանը միշտ պահպանել են բարեկամական հարաբերություններ. Մոսկվան կենտրոնացած է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացման վրա և շահագրգռված է այս հարցի առարկայական քննարկմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Կարծում եմ, որ պետք է խոսել կոնկրետ քայլերի մասին: Եվ որպեսզի այս խոսակցությունը լինի առարկայական, այլ ոչ թե նրբերանգների, ինչ-որ զգացումների մասին»,- նշել է դիվանագետը,- «Մենք ելնում ենք նրանից, որ մեր դիրքորոշումը սահմանվում է թե՛ երկրի նախագահի կողմից, թե՛ փաստաթղթերով։ Եվ դա ուղղված է հենց Հայաստանի և այս երկրի ժողովրդի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացմանը։ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, և պատմական համատեքստում այլ կերպ չէր կարող լինել»,– նշել է Զախարովան։

 

«Մեզ վիճակված է աշխարհագրությամբ, ճակատագրով և պատմությամբ զարգացնել հարաբերությունները»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները