Հետևեք մեզ։

Խուզարկություններ Վարդենիսի քաղաքապետարանում, երեք աշխատակից ձերբակալվել է․ «Ազատություն»

15:30, 27 մարտ 2025
Խուզարկություններ Վարդենիսի քաղաքապետարանում, երեք աշխատակից ձերբակալվել է․ «Ազատություն»

Իրավապահները երեկ երեկոյան խուզարկել են Վարդենիսի քաղաքապետարանն ու համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի տունը․ այս մասին  հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

 

Արդեն այսօր համայնքապետարանի երեք աշխատակիցներ կալանավորվել են: «Ազատության» տեղեկություններով՝ Խաչատրյանը կալանավորվածների թվում չէ:

 

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ քննչական գործողություններ են կատարվել, հարուցված քրեական գործն էլ վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։

 

Վերլուծական