Հետևեք մեզ։

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

12:48, 27 մարտ 2025
Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am մեկնաբանություն խնդրեց մարտի 26-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին: Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին.

«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:

Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:

Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:

Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:

 

 

Արա, վեր ընկեք տեղներդ, բան ունեք ասելու, եկեք՝ բանավիճեք, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակների մնացորդները դուրս կհանեն, երեքիդ էլ վերաբերվում ա, հերիք ա ներվերիս հետ խաղաք. Փաշինյանը` նախկին երեք նախագահին (տեսանյութ)

Վերլուծական

Ամենաընթերցվածները