Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Կատարվել է զննություն և մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար (դոլար)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել: