Հետևեք մեզ։

Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին

17:00, 27 մարտ 2025
Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին
Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին:
 
 
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը: Հայաստանի իշխանության դիրքորոշումն էլ երբեմն և հաճախ հարցեր է առաջացնում. այս երկու գործոնների պատճառով հանձնաժողովի շրջանակում գործակցությունը կանգ է առել։
 
 
Վստահ ենք, որ աշխատանքների վերսկսումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Եթե Երևանի դիրքորոշումը փոխվել է, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց լավ կլիներ՝ համապատասխան մակարդակով հայտարարվեր այդ մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Վերլուծական