Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին հանձնել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մեդալ։
Դիվանագիտական առաքելությունն այս մասին տեղեկություն է հրապարակել իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում։ Նա նաև կարևորել է տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ երկրների միանգամայն համընկնող դիրքորոշումները։