Ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Ժիրայր Մխիթարյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:
Քեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ըստ այդմ՝ Ժիրայր Մխիթարյանի թենածությանը կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 1:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ժիրայր Մխիթարյանը երդվեց: