Հետևեք մեզ։

ՀՖՖ-ն միաձայն աջակցել է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանն ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում

20:13, 27 մարտ 2025
ՀՖՖ-ն միաձայն աջակցել է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանն ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում

Մարտի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից․

«ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով։ 

Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: 

Նիստի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատեցին ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները»:

Վերլուծական