Հետևեք մեզ։

Կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին․ Արսեն Բաբայան

21:23, 27 մարտ 2025
Կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին․ Արսեն Բաբայան
Ավարտեցինք Գյումրիում առավոտից սկսված քննչական գործողությունները. խուզարկություն, ձերբակալություններ, բազմաթիվ հարցաքննություններ: Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է պաշտպան Արսեն Բաբայանը։
 
«Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա:
 
Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:
 
Այս պայմաններում Մարտուն Գրիգորյանը կշարունակի քարոզարշավը եւ այսօր, ժամը 22:00-ին կմասնակցի Հանրայինի եթերում թեկնածուների բանավեճին: Բայց իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել է ճնշել...»։

Վերլուծական