Հետևեք մեզ։

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան

22:00, 27 մարտ 2025
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ինչո՞ւ է սա կարևոր՝

Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։

Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։

Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։ Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»

Սակագները՝ այստեղ։

Վերլուծական