Իշխանականների թեկնածու Սարիկ Մինասյանը Հանրայինի եթերում բանավեճի ժամանակ, երբ հարց տվեցին Գյումրիի զարգացման ծրագրի մասին, ասաց` «Շիրակ» օդանավակայանի վերագործարկում, որ Wizz Air-ը թռիչքներ իրականացնի, ինչպես Թբիլիսիի Ռուսթավելիից:
Սարիկ Մինասյանը, եթե նկատի ունի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը, ապա ՔՊ թեկնածուն տեղյակ չէ, թե Վրաստանի որ քաղաքից է չվերթ իրականացնում Wizz Air-ը, և ոչ միայն։
Hayastan.news-ը հայտնում է, որ Wizz Air-ը չվերթներ իրականացնում է ոչ թե Թբիլիսիից, այլ Թբիլիսիից 219կմ հեռավորության վրա գտնվող Քութաիսի քաղաքից։ Քութաիսից չվերթ իրականացվում է դեպի 30 եվրոպական քաղաք` 15 պետության տարածքում:
Ըստ այդմ, Սարիկ Մինասյանը չգիտի, թե ինչ է խոստանում կամ խոսում, կամ որ երկրի օրինակով ինչ է պատրաստվում փոխել։