Հետևեք մեզ։

Մարտուն Գրիգորյանի սկանդալային հայտարությունը․ «Իշխանությունը Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էր քաղաքը տաներ»․ (տեսանյութ)

09:54, 28 մարտ 2025
Մարտուն Գրիգորյանի սկանդալային հայտարությունը․  «Իշխանությունը Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էր քաղաքը տաներ»․ (տեսանյութ)

Երկու թոռներիս արցունքների համար պատասխան եք տալու․ խփեք, որքան կարող եք, կալանավորեք, ինչքան կարող եք, էն մյուս տղաներիս էլ կալանավորեք, հորս կալանավորեք, կնստի՝ ոչինչ, որդուս կալանավորեք՝ ես կպահեմ թոռներիս, կարող եք ինձ էլ կալանավորել, կուզեք՝ մանդատս դնեմ, որ շուտ կալանավորեմ․ ինձ՝ կալանավորեք՝ եղբայրներս կպահեն, մեր տան կանայք կարող են իրենց պաշտպանել։

Այս մասին երեկ Հանրայինի եթերում բանավեճից հետո ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյան։

Իր խոսքով՝ այս ամենի պատճառն այն է, որ ինքն ասել է․

Ինչ է բացահայտել էի ձեր դավադրությունը գյումրեցիների նկատմամբ․ «Ռիսկ ունեցա շիտակ ասել, որ իշխանությունները ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուռճացնում են, որպեսզի վաղը-մյուս օրը գյումրեցին չուզենալով այդ թեկնածուին քաղաքապետ տեսնել, չկարողանա Մարտուն Գրիգորյանին ընտրել։ Երեկ հստակ բացահայտումն արել եմ․ գրասենյակում ասել եմ՝ պատրաստվեք ձերբակալություններին, ես գիտեմ, թե ինչ ծրագիր եմ խախտել։ Էլի պնդում եմ․ Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեին, չենք թույլ տալու»։

 

Տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական