Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։
Այդ մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թրամփի նամակին պաշտոնական պատասխան է ուղարկվել չորեքշաբթի՝ համապատասխան ձևով Օմանի միջնորդությամբ»,- նշել է նա։
Ըստ Արաքչիի, պատասխանը երկու փաստաթուղթ է պարունակում.
Ըստ նրա՝ առաջինում ուրվագծվում են Թեհրանի տեսակետները աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ երկրորդում ամբողջությամբ վերլուծվում ու մեկնաբանվում են Թրամփի նամակում պարունակվող թեզերը։