Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման անդրադարձել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցին

07:49, 28 մարտ 2025
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման անդրադարձել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում` մարտի 27-ին, Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

 

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

 

Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության մարտահրավերների մասին:

 

Իր խոսքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

 

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները