Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ռուսաստանի գործընկերների և բարեկամների հետ քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր միջազգային կառավարման ներդրման հնարավորությունը:
Ըստ նրա՝ արտաքին կառավարումը թույլ կտար Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և, ինչպես ինքն է նշել, «իշխանության բերել ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն»։
«Այս պահին Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ում հետ պետք է ինչ-որ բան ստորագրի, քանի որ վաղը կգան այլ ղեկավարներ։ Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Ես չեմ ասում, որ այլ տարբերակներ գոյություն չունեն, բայց ՄԱԿ-ի աշխատանքում նման փորձ կա»,-հայտարարել է Պուտինը «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիներին դիմելով։