Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը Ղազախստանում ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին

11:08, 28 մարտ 2025
Արարատ Միրզոյանը Ղազախստանում ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին
Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-50 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների հետևանքով Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների՝ նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։
 
Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները