Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, կարող է առ ոչինչ համարել բանակցային այն փաթեթը, որը բանակցել է։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բաքվից վտանգավոր արձագանք է հնչել, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում երկար սպասել մյուս նախապայմանների կատարմանը` հասկացնելով, որ եթե որոշ ժամանակ հետո ՀՀ իշխանությունն իրենց նախապայմանները կատարած չլինի պայմանագիր չի կնքվի։ Ադրբեջանը տեսնում է հնարավորություն Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում առավելագույնը ստանալու։ Դրանով է պայմանավորված, որ ձգձգում է բանակցային գործընթացը և հանդես է գալիս նոր նախապայմաններով»,– ասել է նա։