Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր փաստաբանի ձերբակալության մասին։
«Այս անգամ իմ փաստաբան Մեհմեդ Փեհլիվանն էր, որ ձերբակալվեց մտացածին հիմքով»,- հաղորդել է Էքրեմ Իմամօղլուն։
Anandolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաբանը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով: