Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում զոհվածների մարմինների փոխանակում է տեղի ունեցել։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական կողմը Կիևին է հանձնել 909 ուկրաինացի զինծառայողի մարմին։
Ուկրաինական կողմը Մոսկվային է հանձնել 43 ռուս զինվորականների մարմինները։
Հաղորդվել է, որ նրանք, ում մարմինները փոխանակել են, սպանվել են ՌԴ Կուրսկի շրջանում իրականացվող գործողությունների ժամանակ։