Հետևեք մեզ։

Ինչ մեղադրանք է ներկայացվել Աղազարյանին և քանի տարվա ազատազրկում է սպառնում

19:14, 28 մարտ 2025
Ինչ մեղադրանք է ներկայացվել Աղազարյանին և քանի տարվա ազատազրկում է սպառնում

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

Hayastan.news-ը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկանում է, որ   Քրեական օրենսգքրի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝   առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և  276-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալն առանձնապես խոշոր չափերով։

Նշենք, որ 435-րդ հոդվածն ավելի խիստ պատիժ է սահմանում։ Ըստ այդմ՝ Հովիկ Աղազարյանին սպառնում է ազատազրկում` յոթից տասներկու տարի ժամկետով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները