Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմի հերոս Ազիզ Աղաջանյանը երազել է որդի ունենալ և նրան Արեգ անվանել. հերոսի նորածին եղբորը մայրն Արեգ է անվանակոչել (լուսանկարներ)

20:57, 21 մայիս 2023
44-օրյա պատերազմի հերոս Ազիզ Աղաջանյանը երազել է որդի ունենալ և նրան Արեգ անվանել. հերոսի նորածին եղբորը մայրն Արեգ է անվանակոչել (լուսանկարներ)

 Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է, որ օրեր առաջ  լույս աշխարհ  է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, արմավիրցի ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանի  եղբայրը՝ լուսաշող Արեգը: 

Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանը, որդուն անվանակոչել է  Արեգ՝ իրականացնելով հերոս որդու երազանքը․ Ազիզը երազում էր որդի ունենալ և նրան Արեգ անվանել։ 

 

«Արեգը ծնվել է 3․300կգ քաշով և 51սմ  հասակով:  
 Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկն իրենց հրաշալի են զգում և արդեն տանն են։ 

Երեկ  Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն էր,  նա կդառնար 22 տարեկան: Այսօր նա չկա, բայց Ազիզի  ծննդյան օրվանից 4 օր առաջ Աստծո կամքով ծնվեց  և հերոսածին ծնողների կյանքը  լույսով լցրեց փոքրիկ եղբայրը՝ Արեգը։ 

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք փոքրիկի ընտանիքին՝ ցանկանալով ուժ,  առողջություն և անսահման ժպիտ:

Թող մեր Արեգը ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ»։