Հետևեք մեզ։

Իրանի հետ վատ բաներ կարող են տեղի ունենալ․ Դոնալդ Թրամփ

08:56, 29 մարտ 2025
Իրանի հետ վատ բաներ կարող են տեղի ունենալ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանի հետ վատ բաներ կարող են տեղի ունենալ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

 

Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը նախ հիշեցրել է, որ նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, և հավելել՝ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կքննարկեն խնդրահարույց հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

 

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», - նշել է ԱՄՆ նախագահը։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները