Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը իր կնոջը՝ Ջենիֆերին իր հետ տարել է զինվորական գործընկերների հետ հանդիպումների, որտեղ քննարկվել են գաղտնի տեղեկություններ, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը իր կնոջը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆերին, երկու հանդիպման է տարել օտարերկրյա ռազմական գործընկերների հետ, որտեղ քննարկվել են զգայուն տեղեկություններ», - հաղորդում է հրատարակության կայքը:
Հանդիպումներից մեկը, որին Հեգսեթը մասնակցել է իր կնոջ ընկերակցությամբ, տեղի է ունեցել մարտի 6-ին Պենտագոնում։ Դրան մասնակցել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին և Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ ծովակալ Թոնի Ռադակինը։
Բանակցությունների թեմաներից մեկն էլ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցումն էր, շոշափվել է նաև դաշնակիցների միջև ապագա ռազմական համագործակցության հարցը։
Մեկ այլ հանդիպում, որին մասնակցել է Ջենիֆեր Հեգսեթը, տեղի է ունեցել փետրվարին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը։