Հետևեք մեզ։

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ինքն իրեն վաճառել է X սոցցանցը․ գործարքը կազմել է 33 միլիարդ դոլար

09:45, 29 մարտ 2025
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ինքն իրեն վաճառել է X սոցցանցը․ գործարքը կազմել է 33 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ինքն իրեն վաճառել է X սոցիալական ցանցը։ Associated Press hրատարակության տվյալներով՝ Մասկի և նրա արհեստական ​​ինտելեկտի xAI ընկերության միջև կնքվել է 33 միլիարդ դոլարի գործարք։

 

Ինչպես նշել է գործարարը, նման քայլը թույլ կտա համատեղել արհեստական ​​ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիաները X-ի լայն լսարանի հետ, ինչը հսկայական ներուժ կբացի երկու կառույցների համար։

 

Անհասկանալի է, թե արդյոք գործարքը կազդի սոցիալական ցանցի օգտատերերի վրա, սակայն xAI-ն արդեն օգտագործում է X-ի գրառումները՝ իր AI մոդելներին մարզելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները