Հետևեք մեզ։

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրությունների ընթացքում

09:51, 29 մարտ 2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրությունների ընթացքում

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

 
Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00,
 
 
Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,
 
 
Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։
 
 
Մարտի 30-ին, ժամը 08։00-20։00-ն աշխատելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17), Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1), Գյումրի 3 (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ), Վաղարշապատի (հասցե՝ Կամոյի փողոց, 15 շենք) ստորաբաժանումները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները