Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրի, եղել տեղի հոգեկան առողջության կենտրոնում

12:02, 29 մարտ 2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրի, եղել տեղի հոգեկան առողջության կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել  է նաև «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: 

 

Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն:

 

Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ` համակցված զարգացման խանգարումներով երեխաներ: 

 

Նախարարի հաջորդ կանգառը եղել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ը, որը սպասարկում է Շիրակի մարզի 7465 հոգեկան առողջության և  նարկոլոգիական խնդիրներ ունեցողների:  

 

Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին. շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները