Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 16։17-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրով (մոտ 30 սմ բարձրությամբ)։