Երևանի սրտում այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր Արցախից են տեղափոխվել Հայաստան, մասնակցում էին հանրահավաքի, որտեղ նրանց կողքին կանգնած էինք նաև մենք` երիտասարդներս։ Այս մասին հայտնում է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը․
«Արցախի մեր ընկերներն ու նաև գործընկերները կրողն են այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում և մենք չենք կարող անտարբեր մնալ։
Մինչ այսօր, հիմա և հետո, առավել քան երբևէ, հայտարարել և հայտարարում ենք, որ մենք մի ազգ ենք և մեկ բռունցք, մենք ազգ ենք, որին չի կարելի պառակտել և բաժանել։ Այստեղ բնակվող երիտասարդներս մշտապես կանգնելու ենք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր Արցախից են տեղափոխվել այստեղ՝ իրենց երկրորդ հայրենիք։
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի որդեգրած սկզբունքներին համապատասխան` մենք միասնականության կոչ ենք անում և պահանջում բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից, որպեսզի ցուցաբերեն համարժեք կամք ու պատրաստակամություն մեր հայրենակիցների խնդիրները 1 օր շուտ լուծելու համար։
Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից Արցախի բոլոր մեր քույր եղբայրներին և հույս հայտնում, որ ամեն բան լավ է լինելու»։