Հետևեք մեզ։

ՔՊ-ն դատական հայց կներկայացնի ընդդեմ Արման Թաթոյանի

18:16, 29 մարտ 2025
ՔՊ-ն դատական հայց կներկայացնի ընդդեմ Արման Թաթոյանի

«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի։ Այս մասին գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»»,– գրել է Ալեքսանյանը։

 

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, քվեաթերթիկները չնկարեք․ Արման Թաթոյան

Վերլուծական

Ամենաընթերցվածները