Հետևեք մեզ։

Ո՞րն է համարվում ընտրությունների ժամանակ ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ

19:53, 29 մարտ 2025
Ո՞րն է համարվում ընտրությունների ժամանակ ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝

*     նույնականացման քարտը,

*     կենսաչափական անձնագիրը,

*     ոչ կենսաչափական անձնագիրը,

*     անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,

օտարերկրյա քաղաքացիների համար`

*    Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,

*    մշտական կացության քարտը,

*    Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

*    Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,

քաղաքացիություն չունեցող անձանց համար`

*    Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,

*    ժամանակավոր կացության քարտը,

*    մշտական կացության քարտը,

*    Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

փախստական ճանաչված անձանց համար`

*    կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները