Այսօր ժամը 8։00-ին Գյումրիում և Փարաքարում մեկնարկել են արտահերթ ընտրությունները:
«Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցում են 9 ուժ` 6 կուսակցություն և 3 դաշինք։
«Կոմունիստական» կուսակցություն-ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն- ցուցակը գլխավորում է երգիչ-դերասան Արտյոմ Թումանյանը։
«Ապրելու երկիր» կուսակցություն-քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն-քաղաքապետի թեկնածուն գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը քաղաքապետի թեկնածուն է։
«Մեր քաղաքը» դաշինք-թեկնածուն պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։
«Մայր Հայաստան» դաշինք-քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է:
«Եվրադաշինք»-թեկնածուն լրագրող Լևոն Բարսեղյանն է։
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններում առաջադրված է 4 քաղաքական ուժ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-ցուցակը գլխավորում է ներկայում Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը։
«Միասնություն» կուսակցությունների դաշինք («Ապրելու երկիր» կուսակցություն և «Հաղթանակ» կուսակցություն)-ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը։
«Ազգային առաջընթաց» կուսակցություն -թեկնածու Դավիթ Մինասյան:
«Կայունություն» կուսակցություն- ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը։