Հետևեք մեզ։

Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ Լևոն Բարսեղյան

13:38, 30 մարտ 2025
Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել․ Լևոն Բարսեղյան

Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցել կարող են, քանի որ ավագանու անդամ ուժերը այսպես թե այնպես համագործակցելու են, և դա օրենքի պահանջ է։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը։

«Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որևէ բանակցություն չկա և չի լինելու»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյանն անհավանական է համարում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ կհավաքի ավագանու ձայների կեսից ավելին՝ 17 և ավելի մանդատ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները